-
14.06.2014|
00:08
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյոռլինգին: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։
-
14.06.2014|
00:05
Ավելի քան 6000 ռուս զինծառայողների փոխատեղում է տեղի ունեցել Գյումրու ռուսական ռազմաբազայում։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
-
14.06.2014|
00:00
Հունիսի 15-ին՝ ժամը 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Յոհաննես Բրամսի երաժշտության երեկո՝ հայազգի երկու վիրտուոզ երաժիշտների մասնակցությամբ:
-
13.06.2014|
18:50
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
-
13.06.2014|
18:49
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարը հայտարարել է, թե տեղեկություն չունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին. «Ես տեղյակ չեմ նախագահների հերթական հանդիպման մասին, սակայն կարծում եմ, որ դա չափազանց կարևոր կլինի»։
-
13.06.2014|
18:38
ՀՀ իշխանությունները անարձագանք են թողնում Իրանից արվող կարևոր հայտարարությունները՝ լրագրողների հետ հանդիպմանը իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասեանը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը երեք կարևոր հայտարարություն է արել.
«Նավթի նախարարը հայտարարություն արեց և ասաց, որ պատրաստակամ են Եվրոպային գազ մատակարարել ու որպես երկրորդ ճանապարհ տեսնում են Հայաստանը:
-
13.06.2014|
18:24
Հաջորդ շաբաթ իտալական Տաորմինա (Սիցիլիա) քաղաքում կհանձնվի Աննա Ախմատովայի անվան պոեզիայի միջազգային մրցանակ:
Ռուսական կողմի կազմակերպիչները հայտնել են, որ Տաորմինայի մրցանակը Աննա Ախմատովայի միակ գրական ժառանգությունն էր: Նա այն ստացել է 1964-ին, ի պատիվ իր ստեղծագործական գործունեության 50-ամյակի:
-
13.06.2014|
18:20
ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար Կիսելյովի հայտարարություններն արժևորված չեն: Այս մասին Վահրամ Բաղդասարյանն ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
-
13.06.2014|
18:10
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 12-ին ընդունել է Բունդեսթագի անդամ դոկտոր Կառլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:
-
13.06.2014|
18:02
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բանաստեղծորեն է պատասխանել Դմիտրի Կիսելյովի հայ պաշտպաններին: Մինչ այդ դաշնակցական պատգամավորը նկատեց, որ ռուսաց լեզվի խնդիրը նոր չէ: